«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին

27/09/2020

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գորողություններին՝ կոչ անելով անհապաղ վերջ տալ բռնությանը և հարցը բանակցային սեղանի շուրջ լուծել։

«Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող տագնապալի բռնության դեպքերին։ Կոչ ենք անում անհապաղ վերջ տալ ռազմական գործողություններին և տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով։ Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, և մենք պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»,- գրել է Զարիֆը և հավելել, որ «մեր տարածաշրջանին այժմ խաղաղություն է անհրաժեշտ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նախնական տվյալներով` հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։  Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։ 

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։