«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկրաշարժ՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում.ուժգնությունը կազմել է 5 բալ, զգացվել է Տավուշում

28/07/2022

Հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։