«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում բնակիչներին զգուշացրել են

17/03/2023

Թուրքիայի Ալանիա հանգստավայրի իշխանությունները քաղաքի բնակիչներին զգուշացրել են վատ եղանակի, առատ տեղումների և ջրհեղեղների վտանգի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Օդերևութաբանները տեղեկացրել են, որ սպասվում են հորդառատ անձրևներ։ «Քաղաքացիներին խնդրում ենք լինել զգոն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղումների հետևանքով հնարավոր են հեղեղումներ, տորնադո, կարկուտ, ուժեղ քամի, մերկասառույց»,- հայտնել են քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա և Ադիյաման նահանգներում չորեքշաբթի օրը տեղատարափ անձրևի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։