Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները, ինչը հարցականի տակ է դրել առեւտրային գործարքի ապագան, որը հիմա շատ ավելի լարված հարաբերություններում առավել կայուն կետն էր։
«Ես չեղարկել եմ Չինաստանի հետ բանակցությունները,- ասել է Թրամփը։ - Ես հիմա չեմ ցանկանում Չինաստանի հետ խոսել»։
Առաջին փուլով փետրվարին ուժի մեջ մտած առեւտրային գործարքի այդ փուլով նախատեսվում էր ամեն վեց ամիսը մեկ համաձայնագրի կատարման քննարկում։ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն պետք է տեսակոնֆերանս անցկացներ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, բայց այն անորոշ ժամկետով հետաձգվել էր։
Ի պատասխան հարցին՝ ԱՄՆ-ն կհրաժարվի՞ համաձայնագրի առաջին փուլից, Թրամփն ասել է․ «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»։
Գործարքի լուծարման համար անհրաժեշտ է գրավոր ծանուցում, որը ուժի մեջ է մտնելու 60 օր հետո, եթե երկու կողմերը չպայմանավորվեն այլ օրվա շուրջ։