«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին չի փոխվել. ադրբեջանցի «բնապահպանները» շարունակում են դիրքավորված մնալ Շուշի-Քարինտակ խաչմերուկում

12/12/2022

Իրավիճակը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին չի փոխվել, հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը:

Մութն ընկնելու հետ՝ իրավիճակը չի փոխվել: Վրաններում դիրքավորված ադրբեջանցի, այսպես կոչված, ՛՛բնապահպանները՛՛ շարունակում են դիրքավորված մնալ Շուշի-Քարինտակ խաչմերուկում: Շուշիի ստորոտում միջանցքի բացմանը սպասող մեքենաների թիվը երեկոյին մոտ նվազել էր: Արցախի ներքին գործերի նախարարությունը կազմակերպել է կուտակված տրանսպորտային միջոցների մեծ մասի վերադարձը Ստեփանակերտ:

«Թեթեւ մարդատար մեքենաներ են եղել, որոնց մեջ եղել կանայք եւ երեխաներ: Բոլորի անվտանգությունն ապահովված է, հիմա էլ իրականացնում ենք պարեկային ծառայություն»,- ասում է ՃՈ մայոր Լեւոն Սոչիյանը:

Անդրեյ Բեջանովը ճանապարհին մնացած առեւտրականներից մեկն է: Արցախից Հայաստան 4 տոննա արքայանարինջ էր տեղափոխում, հիմա անորոշության մեջ է, չգիտի՝ ինչ անել:

Մի խումբ երիտասարդներ էլ ճանապարհին մնացած մարդկանց քաղցրավենիքներ են բերել, թեյ են հյուրասիրում:

«Մեր արածը լավ չէ, նորմալ է: Մենք սա պետք է անենք, որ հակառակորդը հասկանա՝ այս ժողովրդին հնարավոր չէ կոտրել: Սա այն է, ինչ այս պահին կարող ենք անել, եթե հրամանը տան ավելին անելու, կանենք ավելին»,- ասում է Ազատ Ադամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.