
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Իրան
03/06/2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս անհարկի չմեկնել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգուշություն։ Միևնույն ժամանակ այժմ Իրանում գտնվողներին երկրի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «զգուշացումը կապված է այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված ահաբեկչության և դրա հետևանքով Իրանում սահմանափակ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հետ»։