«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին

03/10/2022

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Protothema թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։

«Իրավիճակը բարդ է. Ռուսաստանի՝ տարածաշրջանից զգալիորեն դուրս գալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է  Հայաստանի համար արագ վերածվել գոյաբանական սպառնալիքի։ Այս հարցերը պետք է լուծվեն հաջորդաբար: Միաժամանակ, պետք է հստակեցնել, որ միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի, ինչպես նաև ամերիկացի զրուցակիցներիս հետ իմ շփումներում»,- նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։