«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեղարքունիքի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին

22/09/2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարել մարզի մի շարք համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։

«Այցը սկսեցի Մարտունի քաղաքից։ Մարտունի քաղաքում ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Կամոյի փողոցի շինարարության ընթացքին:

Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝ շուրջ 25500 քմ:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել են հողային հանույթի հեռացման, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: Մոտ 50 տոկոսի չափով տեղադրվել է ասֆալբետոնյա ներքին շերտը, առաջիկայում կտեղադրվի նաև վերին շերտը: Աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսի չափով:

Այցի արդյունքում քննարկեցինք աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ»,- հայտնել է մարզպետը: