«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

08/07/2022

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Ծանր հանցանքի մեջ «մեղադրվող» շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող մեր վստահորդը՝ Գոռ Համբարձումյանը դատարանի որոշմամբ հենց նոր ազատ արձակվեց!!!»,- գրել է փաստաբանը՝ հրապարակելով լուսանկար։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով Գոռ Համբարձումյանը և ևս մեկ անձ մեղադրվում են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրավել կալանավորումը։ Քրեական գործի շրջանակներում մարմնավաճառ կնոջը մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն հանցակցելու հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Քրեական գործն արդեն գտնվում է դատաքննության փուլում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։