«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանի փեսան հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին

22/09/2021

Թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, ով նաև Թուրքիայի նախագահի փեսան է,  խոսել է  առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝  2022թ. նախատեսվում է իրականացնել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը:

Բայրաքթարը նշել է, որ «Bayraktar TB3»-ը  մի փոքր ավելի մեծ է «Bayraktar TB2»-ից, սակայն ավելի փոքր ու թեթև է «Akıncı» ԱԹՍ-ներից, որոնք այս տարի են հանձնվել շահագործման։

«Bayraktar TB3-ը կարող է արբանյակի կառավարմամբ հազարավոր կիլոմետրեր անցնել, թռիչք և վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի վրա»,- նկարագրել է Սելջուկ Բայրաքթարը: