«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինձ կտեսնեք նոր պաշտոնում. Արտակ Բեգլարյան

22/10/2022

Արցախի պաշտպանությունը եւ հայկական  ապագան պետք է երաշխավորվի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ինձ կտեսնեք նոր պաշտոնում։ Հիմա քննարկումների մեջ ենք նախագահի եւ Ռուբեն Վարդանյանի հետ, թե ինչ գործառույթներով պետք է զբաղվեմ։ Ինձ համար էական է ոչ թե կարգավիճակը, այլ ծառայությունը, իսկ ծառայությունն ըստ հրատապության ըստ իմ կարողությունների եւ հրատապության կկողմնորոշվենք, թե որն է համապատասխան։ Ստվեր չեմ անցնելու շատ ակտիվ եմ լինելու ակտիվորեն աջակցելու եմ Ռուբեն Վարդանյանին եւ որպեսզի կարողանանք մեր ծրագրավորած բարեփոխումների պլանն իրականացնել Արցախում»,-ասաց նա։

Բեգլարյանի խոսքով`  Արցախը եւ Հայաստանը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, որովհետեւ մեկ հայրենիք է, մեկ ազգ։

«Արցախը բացառիկ դեր ունի հայոց հայրենիքի ու ազգի համար։ Արցախի պաշտպանությունը եւ հայկական  ապագան պետք է երաշխավորվի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։ Այդ մասով Արցախի իշխանությունը եւ բնակչությունը շարունակելու է իր հետեւողական պայքարը։ Մենք նախագահի հետ երկար քննարկումներ պետք է անենք, որ հասկանանք ինչ ձեւաչափով եւ պայմաններով պետք է բանակացություններ ունենանք Ադրբեջանի հետ։ Այդ բանակցությունների մասին մեր դիրքորոշումը լրացուցիչ կհայտարարվի պատկան մարմինների կողմից, երբ պատրաստ լինենք»,-ասաց նա։

Անդրադառնալով Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին ինչպես մյուս տեղահանվածներին աջակցություն տալու հարցին, նա ասաց որ աջակցություն այս ընթացքում տրամադրվել է, եւ տրամադրվում է:

«Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին տարբեր բնույթի աջակցություններ եղել են միանվագ կամ շարունական, եւ մեր կողմից, եւ Կարմիր խաչի։ Նյութական վնասների դիմաց աջակցությունը ինչպես բոլոր բնակիչներն այնպես էլ նրանք ստանալու են տարիների ընթացքում, որովհետեւ տասնյակ միլիարդների վնասներ են կրել, իսկ բնակարնների ստանալու համար հերթում են, ովքեր ցանկանում են հայաստանի կառավարության ծրագրով հիփոթեքով բնակարան են ձեռք բերում, ովքեր էլ ցանկանում են Արցախի կառավարությունից են ստանում առավել արտոնյալ պայմաններով»,- նշեց նա։