«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սաուդյան արքայադստեր փարիզյան բնակարանից կողոպտել են 1,5 միլիոն եվրոյի ապրանք

06/11/2020

Սաուդյան արքայադստեր փարիզյան բնակարանից կողոպտել են 1,5 միլիոն եվրոյի ապրանք՝ Hermès-ի 30 պայուսակ և ճամպրուկ, Chanel-ի մորթե իրեր և 1,5 միլիոն եվրո ընդհանուր արժեքով զարդեր՝ գրում է Le Parisien-ը: Կորած ապրանքների մեջ կա նաև 8000 եվրո արժողության Cartier ժամացույց: Գողության առիթով հետաքննություն է սկսվել:

Արքայադստեր բնակարանը՝ 200 քմ մակերեսով, գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում՝ շենքի երրորդ հարկում: Կողոպուտի պահին տանտիրուհին Ֆրանսիայի հարավում է եղել, գողության մասին իմանալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Օպերատիվ աշխատակիցները եզրակացրել են, որ գողերը դուռը չեն կոտրել, տնից անհետացած են եղել բանալիների կրկնօրինակները: