«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել

28/11/2020

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. « Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Վահե Առաքելյանը,
Հայկ Արևշատյանը,
Մելքոն Հովհաննիսյանը,
Արտակ Ստեփանյանը,
Նաիրի Ղուկասյանը,
և
Էրիկ Խաչատրյանը,
Ռոբերտ Վարդանյանը,
Նարեկ Սիրունյանը,
Կարեն Մանուկյանը,
Արայիկ Գալստյանը։
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Ջոնիկ Թևոսյանը,
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»: