«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն ու Հայաստանը համատեղ առեւտրատեխնոլոգիական քաղաքներ կկառուցեն սահմանին

01/09/2022

Հարեւան երկրներ կատարած երկրորդ այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցից հետո Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակությունը՝ կազմված նահանգի տնտեսական եւ առեւտրային գործիչներից, մեկնեց Հայաստան, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Անդրադառնալով Հայաստանում նահանգի առեւտրատնտեսական պատվիրակության նպատակներին՝ Խորամը նշել է, որ «մաքսային եւ տրանսպորտային հարցերին հետեւելը, երկու երկրների սահմանին համատեղ առեւտրային քաղաքի եւ Իրանի ու Հայաստանի միջեւ համատեղ տեխնոլոգիական քաղաքի ստեղծմանը հետեւելը այս ուղեւորության ամենակարեւոր նպատակներից մեկն է»։

«Այս ուղեւորությունն իրականացվում է սահմանային հնարավորությունների օգտագործմամբ եւ նահանգի միջազգային հարաբերությունների զարգացմանն ու կառավարության լիազորություններին համապատասխան»,- լրագրողներին ասել է Խորամը։

Նրա խոսքով, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ տարածաշրջանային շուկաներում ակտիվ ներկայությունը 13-րդ կառավարության քաղաքականության հիմնական եւ ռազմավարական ուղղություններից են դիվանագիտության ոլորտում, եւ «Արեւելյան Ադրբեջանը, գտնվելով մի քանի կարեւոր երկրների հարեւանությամբ, էական ներդրում ունի այս քաղաքականության իրականացման մեջ»։

«Այս ուղեւորության ընթացքում նախատեսված են հանդիպումներ եւ բանակցություններ այնպիսի պետական պաշտոնյաների հետ, ինչպիսին են էկոնոմիկայի նախարարը, բնապահպանության նախարարը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, այս երկրի էկոնոմիկայի փոխնախարարը»,- նշել է նա։