«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրազեն ու փամփուշտներ կային

02/08/2021

Հուլիսի 30-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բնակվող 38-ամյա մի տղամարդ մեքենայի բեռնախցիկում հրազեն ունի։ Տղամարդը հայտնաբերվեց Նիզամու և Կոշևոյի փողոցների խաչմերուկում ու, «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց «Վալտեր» տիպի հրացան, իսկ սրահում՝ 12 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։