«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան և Թեհրանը մտադիր են Ռուսաստանում կառուցել գործարան և արտադրել հզոր անօդաչուներ. Wall Street Journal

06/02/2023

Մոսկվան և Թեհրանը մտադիր են Ռուսաստանում կառուցել գործարան, որտեղ կարող է ստեղծվել իրանական մշակմամբ և նախագծմամբ առնվազն 6000 անօդաչու թռչող սարք: Այս  մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց, հունվարի սկզբին իրանական բարձրաստիճան պատվիրակությունը, իբր, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ այցելելու ապագա գործարանի կառուցման վայր և քննարկելու նախագծի մեկնարկի համար անհրաժեշտ մանրամասները։ Հրատարակության համաձայն՝ երկու երկրներն էլ իբր ձգտում են ստեղծել Shaheed-ից ավելի արագ անօդաչու թռչող սարք, որը կարող է նոր խնդիրներ ստեղծել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ մեղադրանքներն առ այն, թե իբր Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչուներ, իրականությանը չեն համապատասխանում:
Մինչ այս Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը զենք չի ուղարկում Ուկրաինայում հակամարտող կողմերին, իսկ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ռազմական գործողությունների մերժման վրա։