«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռազմիկ Թեւանյանը երեկո է կազմակերպել համայնքնապետերի հետ. «Հրապարակ»

12/02/2021

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւանյանը մոտ տասն օր առաջ մարզի համայնքապետերին հավաքել է «Մորենա» ռեստորանում եւ մերձեցման երեկո անցկացրել՝ առաջարկելով համայնքապետերին, որ իրեն թիկունք կանգնեն, թիմ լինեն, խոստացել է, որ ինքն էլ լավ աչքով կնայի յուրայիններին։

Մարզպետը հավաքին հրավիրել է Մասիսի շրջանի համայնքապետերին։ Մեզ ասացին, որ չի համարձակվել Արարատի շրջանի համայնքապետերին նման առաջարկ անել, քանի որ Արարատը գտնվում է Ավշարի Գրիգորյան եղբայրների ազդեցության տիրույթում։ Մարզպետի հայրենի գյուղը՝ Երասխը, նույնպես Արարատի շրջանում է։ Մասիսի համայնքապետերի համար հատկապես անսպասելի է եղել Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանի ներկայությունը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի խնամին է։

Ի դեպ, երեկ Արայիկ Գրիգորյանը «Էրեբունի» հիվանդանոցում բավականին բարդ վիրահատության է ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել» ։