«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»

26/01/2023

Գերմանական «Stern» ամսագիրն է իր շապիկում անդրադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։  

«Հրահրիչ Էրդողան» գլխագրով վերլուծական հոդվածում տեղ են գտել վարկաբեկիչ ձևակերպումներ Էրդողանի հասցեին։ Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։

Վերոնշյալ հոդվածում ասվում է, որ Էրդողանը բանակցում է Պուտինի և Արևմուտքի հետ, նսեմացնում է ՆԱՏՕ-ի դերը և ռազմագործողություններ վարում Սիրիայում:

«Էրդողանը Ուկրաինայից մինչև Սիրիա լծակներ է պահում իր ձեռքում և օգտագործում է իր ուժը»։

Հղում անելով փորձագիտական հանրույթին՝ հոդվածի հեղինակը առաջիկա ընտրությունների համատեքստում նշում է, որ հակառակ ժողովրդի կամքին՝ Էրդողանը թերևս մնա իշխանության ղեկին։
https://www.ermenihaber.am/