«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևի նշած քարտեզը հանեին, կտեսնեին, որ օրինակ, կարող է պարզվել՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա. Փաշինյան

06/11/2025

Փաշինյանն ասել է, որ Եթե Ալիևի նշած քարտեզը հանեին, կտեսնեին, որ պարզվել է՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա։

Ոչ մեկ չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է խոսքը, և եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարողա է աննպաստ լինել Ադրբեջանի համար, օրինակ կարող է պարզվել Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էլ չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք և ինչու միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական այդ քարտեզներում ոչ Հայաստանի Հանապետություն կա, ոչ Ադրբեջանի Հանրապետություն: Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, առավել ևս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»,-ասել է Փաշինյանը: