«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնա Մոսկվայի եւ Նիկոսիայի երկխոսության վրա․ Լավրով

07/09/2020

Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնում եւ չի անդրադառնա Մոսկվայի ու Նիկոսիայի երկխոսության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ կցանկանայի մեր կիպրոսցի բարեկամներին եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում եւ չի անդրադառնա Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը հունա-կիպրոսյան «Ֆիլելեֆտերոս» պարբերականի հետ հարցազրույցում։

Ռուսական կողմի գնահատմամբ՝ թե՛ Նիկոսիայում, թե՛ Անկարայում քաղաքական կամք կա տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացում թույլ չտալու համար»։  «Դրանից բացի, կա վիճելի հարցերի արդյունավետ լուծման ունիվերսալ հարթակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Պատրաստ ենք նպաստելու Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց, բնականաբար, միայն այն դեպքում, եթե այդ մասին մեզ շահագրգռված լինեն խնդրելու երկու կողմերը»,- հավելել է Լավրովը։

Նա նաեւ նշել է, որ այսօր ռուս-կիպրոսյան քաղաքական երկխոսությունը «կրում է բարեկամական եւ վստահելի բնույթ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով լինելու է Կիպրոսում, ուղեւորությունը նվիրված է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին։