«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կանցկացվի ուսուցիչների պարտադիր ատեստավորում. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

17/06/2021

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, ըստ որի առաջարկվում է գումար տրամադրել ուսուցիչների ատեստավորման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:
Նա նշեց. ՛՛Ակնկալվում է, որ  առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով՛՛:
Ըստ Դումանյանի՝ այս ատեստավորումն իրականացվում է պարտադիր՝ օրենքի պահանջի համաձայն:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ ասաց. ՛՛Հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենում: Այս տարվա կապիտալ հիմնանորոգման, կառուցման 129 նախագծից 105-ը կրթական հաստատություններ են՛՛: