«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հույս ունեինք,որ ԿԳՄՍՆ-ն այս տարի ավարտական քննությունները կչեղարկեր. մի խումբ աշակերտներ պատրաստվում են դիմել նախարարություն

28/11/2020

ArmDaily.am-ի խմբագրություն էին դրմել «Կրթական իրավունքի պաշտպաններ» նախաձեռնության անդամները, ովքեր նշում էին, որ հույս ունեին նախարարությունը կկայացներ որոշում՝ այս տարի հասկանալի հանգամանքներից ելնելով ավարտական քննությունները կչեղարկվեն: 

Նախաձեռնության անդամներից Էդուարդ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն խուսափում քննություններից, իրենց խնդիրն այլ տիրույթում է. «Նախարարության կայացրած այս որոշումը ընդունելի չէ մեզ համար,որովհետև նախորդ տարում շուրջ 1 կիսամյակ հեռավար ձևաչափով ենք դաս արել,հետո արդեն այս ուստարում 15 օր ուշ մեկնարկած, շաբաթական 3 օր կրթական գործընթաց իրականացնելով ունենք մեծ բացթողում և լիարժեք չենք կարող պատրաստվել և ներկայանալ քննությանը»: 

Նա նաև նշեց, որ խնդիրը պատրաստվում են բարձրաձայնել և նամակով կդիմեն նախարարություն:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից ArmDaily.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ այս պահին այդ խնդրի վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել:

Նշենք, որ օրերս ԿԳՄՍՆ-ն հստակեցրեց 12-րդ դասարանի ավարտական պետական քննությունների օրերը: Ըստ այդմ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր (թեստ) 22.12.2020թ.
«Մաթեմատիկա» գրավոր (թեստ) 24.12.2020թ.
«Հայոց պատմություն» գրավոր (թեստ) 26.12.2020թ.