«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չավուշօղլուն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին

27/11/2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի, Ասիայի եւ Եվրոպայի միջեւ առեւտրի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին։
Այս մասին նա հայտարարել է Ակտաուում Թուրքիայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի եւ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման բացման ժամանակ, փոխանցում է Անադոլուն։

Նրա խոսքով՝ «Հարավային Կովկասի նոր իրողությունները նույնպես ներդրում են բեռների երկարաժամկետ փոխադրման մեխանիզմներում»։ Նա նշել է 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում երկու նոր օդանավակայանների բացման մասին, որոնք «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը կկապեն աշխարհի հետ»։

news.am