«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նրանք պլանավորել էին 48 ժամվա ընթացքում գրшվել Իրանը, ինչպես Սիրիան․ Փեզեշքիան

06/08/2026

Նրանք պլանավորել էին 48 ժամվա ընթացքում գրավել Իրանը, ինչպես Սիրիան, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը

«Նրանք ծրագիր ունեին մեր հասարակությունը անկայունացնելու, բայց դա տեղի չունեցավ։ Իրավիճակը գործնականում վերահսկողության տակ դրվեց ուժի և վճռական գործողությունների միջոցով։

Չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Իրանի մասին այժմ խոսում են որպես ուժեղ երկիր, որը մեծ արժանապատվություն և հարգանք ունի։

Պատժամիջոցներն ավելի խիստ են դարձել. նրանք նաև սահմանափակումներ են սահմանել մեր բանկերի վրա, պատերազմ են սանձազերծել և պաշարել մեզ։

Մենք խոստանում ենք ժողովրդին, որ քանի դեռ ապրում և շնչում ենք, մենք կծառայենք նրանց մեր ողջ ուժով»,-նշել է նա։