Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
05/12/2022
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կինը 2000-2011թթ․-ին պաշտոն է զբաղեցրել ՊՆ ռազմական ոստիկանությունում, 2011-2018թթ․-ին՝ ՀՀ ոստիկանությունում, սակայն պարբերաբար չի ներկայացել ծառայության և չի կատարել ծառայողական պարտականությունները։ Առաջին դեպքում Սուսաննա Գասպարյանին վճարվել է ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ, երկրորդ դեպքում՝ 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:
Գասպարյանը, տեղյակ լինելով այս պայմաններից, իր կնոջը շնորհել է «փոխգնդապետ», ապա «գնդապետ» հատուկ կոչումները։
Գլխավոր դատախազություն