«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. ԱԻ փոխնախարար

15/08/2022

«Սուրմալուի» տարածքում առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե կենդանի մնացածներ կան, նրանց ձայնը լսեն. փրկարարները որոշ հատվածներում ձեռքով են աշխատում։

Կրակն ամբողջությամբ վերահսկվում է, սակայն գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որ մինչև բոլոր հարկերում աշխատանքներ չկատարվեն, չենք կարող խոսել հրդեհի ամբողջությամբ մարելու մասին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Համբարյանը։ 

Այս պահին 15 կորածի մասին են տվյալներ հայտնի. որոնվողներին գտնելու որպես հավանական տարածք դիտարկվում է ինչպես կանգուն մնացած շենքի հատվածը, այնպես էլ փլատակների հատվածում։