«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մելոնին հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման օգտին

06/09/2024

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին.

«Իտալիայի վարչապետը վերահաստատել է Հռոմի հավատարմությունը Կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով»,-հայտնել է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Մելոնին նաև նշել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության կարևորությունը։