«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երբ կլուծվի ուկրաինական հակամարտությունը՝ ըստ Թրամփի

17/03/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի շաբաթների ընթացքում, CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Նախագահը օգտագործում է «շաբաթներ» բառը՝ ժամանակային շրջանակը նկարագրելու համար»,– ասել է նա:

Հատուկ բանագնացը նշել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան մտածում են հակամարտությունը կարգավորելու մասին, և երկու կողմերը պատրաստ են քննարկել պայմանավորվածությունների նրբությունները։

Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը դրական է անցել, և հնարավոր է եղել կենտրոնանալ ուկրաինական ճգնաժամի լուծումները գտնելու վրա։