«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սաակաշվիլին պետք է դադարեցնի պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը. Զուրաբիշվիլի

08/02/2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել հեռանալ վրացական քաղաքականությունից և դրանով իսկ «դադարեցնել պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը»։
«Սաակաշվիլին պետք է մեկընդմիշտ խոստովանի, որ կատարել է հանցագործություններ և հեռանա քաղաքականությունից, դադարեցնի պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը», - ասվում է Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:
Պետության ղեկավարը ևս մեկ անգամ բացատրել է պատճառները, թե ինչու չի ծրագրում ներում շնորհել Սաակաշվիլիին։
«Հաշվի առնելով նախկին նախագահի հայտարարությունները և այն, որ նա չի ճանաչում և չի զղջում հանցանքների համար, եթե ազատ արձակվի, նա կդառնա ոչ միայն իշխանությունների, այլև երկրի հեղինակության ընդդիմախոսը և, համապատասխանաբար, նրա եվրոպական շանսերի»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելին, Զուրաբիշվիլին հայտարարում է, որ եթե նույնիսկ ներում շնորհի Սաակաշվիլիին, նա չի կարողանա դուրս գալ բանտից, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։
Զուրաբիշվիլին իր հայտարարության մեջ նաև դժգոհում է, որ Սահակաշվիլիի հարցը հետին պլան մղեց Վրաստանի եվրաինտեգրման և երկրի կողմից 12 հանձնարարականների կատարման հարցերը, որոնք ԵՄ-ն տրամադրել էր կազմակերպության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Միաժամանակ, Վրաստանի ղեկավարը կոչ է անում կառավարությանը իրավական և մարդասիրական ելք գտնել Սաակաշվիլիի խնդրի լուծման համար։