«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը․ զոհեր կան

28/08/2022

Թուրքիայում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուսը, հայտնում է ԱՊԱ-ն՝ թուրքական «Haberler»-ին հղումով։

Նշվում է, որ պատահարը գրանցվել է Բուրսայի Ինեգել շրջանում․ ավտոբուսը, որի մեջ եղել է 47 զբոսաշրջիկ, ընկել է ձորը։

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է երկու քաղաքացի, ևս 45 մարդ տարբեր աստիճան վնասվածքներ է ստացել։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։