«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

56-ամյա վարորդը Nissan XTrail-ով բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ

07/04/2021

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 14։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Վիրաբ Պ-ն իր վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վիրաբ Պ-ն և նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Վ. Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: