«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայում առանց ստեղների հատուկ վերելակներ են ստեղծել՝ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի ֆոնին

29/11/2020

Ճապոնական Hitachi Ltd. և Mitsubishi Electric ընկերությունները վերելակների մոդելներ են ներկայացրել, որոնք շահագործելու համար ստեղների օգտագործման կարիք չի լինի, ինչը կնպաստի կորոնավիրուսով վարակման վտանգի նվազեցմանը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնոկան հեռուստաալիքին, Hitachi ապրանքանիշի ներկայացրած տարբերակի դեպքում ուղևորը վերելակից կարող է օգտվել հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման LINE հավելվածի օգնությամբ կամ վերելակի խցիկում տեղադրված հատուկ QR-ծածկագրի սկանավորման միջոցով: Ուղևորը հարկն ընտրում է անձնական սմարթֆոնի միջոցով և որևէ ստեղնի դիպչելու կարիք չի ունենում:

Mitsubishi Electric ընկերությունը, իր հերթին վերելակ է ներկայացրել, որը կարող է ավտոմատ կերպով կանչվել և ուղևորին տանել նրան անհրաժեշտ հարկ, եթե վերջինիս մասին տվյալները նախապես ներառված լինեն ծրագրում: Դա նույնպես արվում է սմարթֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածի օգնությամբ: