
Եկատերինբուրգի «Իսեթ» աշտարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով
21/09/2022
Եկատերինբուրգի «Իսեթ» աշտարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը։
«Իսեթ» աշտարակը Ռուսաստանի ամենաբարձր շենքն է Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից դուրս: 209 մ բարձրությամբ շենքը գտնվում է Եկատերինբուրգ քաղաքի բիզնես թաղամասի տարածքում։