«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ. Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

04/07/2020

<p style="text-align: justify;">Հայ քաղաքական միտքը մեր պատմության ընթացքում ունեցել է իր խիստ ցավոտ կողմը: Մեծ Հայքի թագավորության երբեմնի հզորության շրջանում հայ պետական քաղաքական միտքն առաջնորդվել է այն սկզբունքով, որը դիվանագիտության այբուբենն է՝ արտաքին քաղաքականության մեջ ընըտրել դաշնակիցներ և փոխել դրանք՝ քաղաքական շահերին հետամուտ(Արտաշես 1, Տիգրան Մեծ և այն): Քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելուց հետո այս կարգախոսով են փորձել ընթանալ չորրորդ դարի խելացի արքաները (Տիրան, Արշակ 2-րդ, Պապ, Վարազդատ), բայց չեն հաջողել, որովհետև նրանց այս քաղաքական գծին հակադրվել են օրեցօր ուռճացող եկեղեցին և այն ներքաղաքական ուժերը, որոնք ցանկացել են իշխանություն՝ ելնելով նաև տնտեսական շահերից, քանի որ մասնավորապես Արշակի և Պապի՝ եկեղեցուն և հզոր նախարներին հօգուտ կենտրոնաձիգ պետության թուլացնելու ջանքերը չեն տվել սպասված արդյունքը՝ ներքին դավադիր և արտաքին թշնամական ուժերի համագործակցությամբ պայմանավորված: Այս ամենը տարավ մեր պետականության անկմանը: Գրեթե նույն պատճառներով նաև ընկան Բագրատունիների պետությունը և Կիլիկիայի հայկական թագավորությունը: Արտաքին քաղաքականության մեջ արդեն որդեգրվել էր` միշտ պետք է լինել մեկ, քրիստոնյա պետության հետ կարգախոսը, և ոչ պետականորեն քրիստոնյա պետությունն ընկալվում էր որպես թշնամի: Սա դարձավ ավանդական քաղաքականություն, որը դիվանագիտական օրենքների համար մերժելի է և վնասաբեր: Պետականությունների բացակայության պայմաններում, երբ արդեն խոսքը գնում էր ոչ թե պետություն &ndash;պետություն հարաբերությունների մասին, այլ&nbsp;ժողովուրդ ներկայացնող անձ (իրականում սա հարաբերական հասկացողություն է, որովհետև ժողովուրդը գլխավորապես տեղյակ չի էլ եղել քաղաքական գործընթացներից, որոնք միշտ ընթացել են նրա անունից) և պետություն ներկայացնողի հարաբերությունների, որը մեր կողմը ներկայացնողը եկեղեցու առաջնորդն էր, հայկական կապիտալի կամ էլ մասնավոր անձանց(Ստեփանոս Սալմաստեցի, Միքայել Սեբաստացի, Աբգար դպիր Թոխատեցի, Իսրայել Օրի, Հավսեփ Էմին, Շահամիր Շահամիրյան և այլն): Ուրեմն, հայ քաղաքական մտքի հիմքում պետականության գոյության շրջանում հիմնականում դրված էր հզոր քրիստոնյա պետության հետ լինելու սկզբունքը, իսկ դրա բացակայության շրջանում հզոր պետականության օգնությամբ փրկվելու սկզբունքը: Ցավով պետք է մատնանշել, որ այս կարծրատիպային մոտեցումները մեր օրերի համար էլ չեն կորցնում իրենց արդիականությունը, այն դեպքում, երբ այյսպիսի կարգախոսները մեզ բերել են կործանում և աղետ, բերել են նախճիր և եղեռն: Ասվածի հետնախորքի վրա ցանկանում ենք փոքր&ndash;ինչ անդրադառնալ հայ&ndash;ռուսական հարաբերությունների վերաբերյալ ներկայիս հայ քաղաքական մտքի &laquo;փայլատակումներին&raquo;: Իշխանությունները գանակոծվում են իբրև թե հակառուսական տրամադրությունների սերմանման կամ հակառուսական արտաքին քաղաքականության որդեգրման համար, իսկ շատ ընդդիմադիրներ էլ դա համարում են Արևմուուտքի պլան, որը ցանկանում է մեզ լրիվ կտրել Ռուսաստանից, որը կործանում է, քանի որ նա է մեր անվտանգույթան երաշխավորը: Հաճախ նաև այս ամենը տանում է դեպի այն աստիճանի գլորում քաղաքական ռոմանտիզմի գիրկը, որ, օրինակ, ԱԷԿ&ndash;ի համար նախատեված ռուսական վարկից հրաժարվելն&nbsp;իշխանության կողմից հետևանք է Թուրքիայի լոբբինգի արդյունքում Արևմուտքի պարտադրանքի, որն իրականացվում է: Թուրքիան&nbsp;հարկավ չի ուզենա ԱԷԿ&ndash;ի հետգա գոյությունը հասկանալի պատճառներով, բայց եթե Աստված ոչ անի, նրան աղետ պատուհասի, դրա առաջին տուժողը մենք ենք: Ուրեմն&nbsp;նրա առավել անվտանգության ապահովումը բխում է նախ և առաջ մեր շահերից, որի անհրաժեշտ երաշխիքների ապահովման չափը թող ճշտեն մասնագետները: Ռուսական վարկից հրաժարվելու նպատկահարմարության, ճշտի կամ սխալի հարցն էլ թողնենք էներգետիկ անվտանգության մասնագետներին, որոնցից ոմանք իրենց տրամաբանված վերլուծություններն արդեն արել են: Բայց արդյոք նման ոլորտներում ռուսական շահերով չառաջորդվելը նշանակում է հակառուսակա&deg;ն քաղաքականություն կամ ինչ որ ռուսական ալիքի հարցազրույցով կարելի է դրանք պայմանավորել: Վստահորեն կարելի է շեշտել, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այսօր չկա շեշտված հակառուսականության, ինչքան էլ դրա անհրաժեշտությունը փորձեն հիմնավորել որոշ ընդդիմադիրներ կամ իշխանության տարբեր մարմիններում գործող քաղաքական որոշ նորելուկ գործիչներ, որոնց թվում է, որ այս կամ այն հայտնի համալսարանում քաղքագիտություն ուսանելը լիարժեք հիմք կարող է լինել պնդելու, որ հզոր քաղաքագետներ են: Քաղաքագետ լինելը բնատուր շնորք է, որը, ցավոք, շատերը չունեն՝ բազմած լինելով քաղաքականությունն&nbsp;իրացնողի կամ արարողի աթոռին: Մենք չենք կարող պնդել, որ ՀՀ արտաքին քաղքականության մեջ այսօր կա հստակություն: Ընդհակառակը՝ խճճված է ամեն ինչ: Բայց ՀՀ այսօր չունի հակառուսական քաղաքականություն, որովհետև Հայաստան&ndash;Ռուսաստան փոխհարաբերությունների խնդիրը մեծամասամբ կախված է Ռուսատանից: Եթե Ռուսատանը չցանկանա՝ քաղաքական առումով նրանից կախված ոչ մի խնդիր մենք չենք կարող լուծել: Պետական հակառուսական քաղաքականություն կլիներ հետևյալը՝ պահանջել նրանից, օրինակ` այստեղից հանել իր բազաները և տալ պայմանաժամ, դուրս գալ Եվրասիական միությունից<button aria-hidden="true" aria-label="React" data-hover="tooltip" data-tooltip-alignh="center" data-tooltip-content="React" data-tooltip-position="above" tabindex="-1"></button>&nbsp;և այլն: Բայց սրանք չեն արվում և այժմ դրանց անհրաժեշտություն էլ չկա: Ուրեմն տնտեսական այս կամ այն ոլորտին առնչվող անհամաձայնությունը երբեք չի ենթադրում հակառուսական քաղաքականություն: Այլ հարց է, որ պետք է համապատասխան մասնագետները լիարժեքորեն ճշտեն և ներկայացնեն նման վերաբերմունքների դրական կամ բացասական կողմերը: Ձեռնտո&deg;ւ է արդյոք Արևմուտքին մեր հակառուս լինելը: Կարծում ենք, որ ամենևին ոչ, որովհետև քաղաքական առումով հայկական երկու հանրապետությոնների և Ադրբեջանի կոնֆլիկտի ողջ բեռը նա չի ուզում իր վրա վերցնել և դրա լուծման համար այժմ կարծես երկուսն էլ նույն բանալին ունեն: Մեզ հաճախ այնպես է թվում, որ թե՛ Ռուսատանը և թե՛ Արևմուտքը գիշեր ցերեկ մեր մասին են մտածում, և նրանց առաջնորդներին ամեն գիշեր մղջավանջային երազներ են այցելում՝ պայմանավորված մեր խնդիրների լուծման անհրաժեշտությամբ ամենօրյա մտահոգությամբ: Մանավանդ այսօր, երբ բոլոր երկրներում թագակիրը վիրուսն է, նրա թագն ընդունել են դե յուրե առաջնորդները, որոնք դե ֆակտո առաջնորդներից ստանում են իրենց ակնկալած փողերը: Մենք հիմա տեր չունենք, որովհետև ոչ թե մենք չենք գտնում նրան, այլ նա դեռևս չի հայտնվել: Ինչքան էլ գանակոծենք ռուսամետներին կամ արևմտամետներին, միևնույն&nbsp;է, նրանք մեզ հետ չեն: Մենք ենք մեր փրկիչը, մեր տերը: Եկեք միավորվենք և հայ քաղաքական միտքը վերջապես ազատենք իր դարավոր հիվանդությունից, որը կոչվում է կողմնորոշում:&nbsp;</p>