Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը` հայերեն մեկ նախադասությամբ համեմելով գռառումը. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը` գրելով, որ այդ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։

Նյութը` Armenpress