«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ծառն ընկել էր մեքենայի վրա․ դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է փոխհատուցել վնասները

28/02/2021

2018 թվականի ապրիլի 8-ի գիշերը Նալբանդյան 7-ի բակի թթենու ծառն ընկել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեքենան լուրջ վնասներ էր կրել։
Նույն օրն առավոտյան  «Կենտրոն-Կանաչապատման» աշխատակիցները հատել էին կոտրված ծառը։ Քանի որ ծառի խնամքը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության ներքո, մեքենայի սեփականատերը՝ Վահե Քոչարյանը, Երևանի քաղաքապետին դիմում էր ներկայացրել՝ վնասի փոխհատուցման համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետն էլ գրություն էր ներկայացրել, որ տապալված ծառը եղել է կենսունակ, սակայն ծառի բնամասն ունեցել է ներքին քայքայվածություն, որը տեսանելի չի եղել: Քաղաքապետը քաղաքացու դիմումը հուլիսի 3-ի որոշմամբ մերժել էր։