«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի առողջապահության նախարարը դեմ է արտահայտվել պարտադիր պատվաստմանը

26/10/2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտադրել պատվաստումը, քանի որ այս մոտեցումը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Հաղորդում է Aliq Media-ն։

«Համոզված եմ, որ պարտադիր պատվաստմանը հաջորդելու են շատ ավելի բացասական գործընթացներ, որոնք, ընդհակառակը, կխոչընդոտեն պատվաստման գործընթացին։ Հետևաբար, ես համաձայն չեմ պարտադրել ժողովրդին պատվաստվել»,- ասել է Տիկարաձեն։

Առողջապահության նախարարը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է արել պատվաստվել և պահպանել հակահամաճարակային կանոնները։

Նշենք, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում պիտի ստանա նոյեմբերին։

Չնայած դրան, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ բացառել էր պարտադիր պատվաստումները՝ նշելով, որ քաղաքացիներին ուղղակի պետք է համոզել։

Հիշեցնենք նաև, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն է, այս պահի դրությամբ ամբողջությամբ պատվաստված է բնակչության ավելի քան 32%-ը։