«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆեյսբուքյան գրառման պատճառով ոստիկանությունից այցելել են Սոնա Աղեկյանին

17/09/2021

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր գրառումներից մեկի պատճառով ոստիկանությունից այցելել են իրեն:

«Պետք է ուսումնասիրեն և ՀՀ քրեական օրենսգրքի 137-ի 1-ին կետով նյութեր նախապատրաստեն»,-նշել է նա:

Նշենք, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրավորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտել օգոստոսի 30-ին։

Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվելու է տուգանքով` 100-500 հազար դրամի չափով:

Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվելու է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: