«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը

15/04/2021

Հ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չէր ցանկանա, որ Բելառուսն Ադրբեջանի նման «խաղաղասեր» հարևան ունենար։ Սերժ Սարգսյանը News.am-ին տված պարզաբանման մեջ է նման կարծիք հայտնել` անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարությանը։

Նշենք, որ օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից:

«Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,–ի պատասխան ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ճշմարտությունը պարզել ցանկացողները կարող են ընդամենը համացանցից հանել «խաղաղասեր» Ալիևի տարիներ շարունակ հրապարակավ հնչեցրած հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները և հետևություններ անել։

Բացի այդ, ստացված հաստափոր փաթեթն էլ կարող են ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խաղաղասիրության մասին համամարդկային պատկերացումների հետ իր և իր լավ բարեկամ Ալիևի պատկերացումները համադրելու նպատակով: