«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը պարտավորեցրել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանին հերքել դատախազ Էդգար Պետրոսյանի հասցեին հնչեցրած արտահատությունները

16/06/2021

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում վիրավորական արտահայտություններ էր արել պատգամավոր դատախազ Էդգար Պետրոսյանի հասցեին։

«Այդ արտահայտությունների համար Մարինա Պողոսյանը հրապարակային ներողություն կխնդրի Էդգար Պետրոսյանից և կվճարի դրամական փոխհատուցում։ Այսպիսի դատական ակտերը կարևոր են ազատ խոսքը ամենաթողությունից տարբերակելու համար»:

Ըստ վճռի՝ դատարանը Մարինա Պողոսյանին պարտավորեցրել է հրապարակային հերքել 16.06.2020թ. «Բաց TV» հեռուստաընկերության «Բաց երեկո» հաղորդման շրջանակներում համապատասխանաբար «… հանցագործ եղբայրը, որը դատախազ է աշխատում՝ Էդգար Պետրոսյանը, որը մարդկանց վրա գործ սարքելու վարպետ է», «գործ սարքելու վարպետ և հանցագործ», «երբ որ նա մարդկանց իրավունքներ էր խախտում, ժուչոկներ էր նրա հրահանգով տեղադրվում մարդկանց տանը», «նույն էդգար Պետրոսյանը՝ ԲՀԿ-ական ընտանիքից սերվածը, ճնշումներ էր գործադրում» արտահայտությունները:

Դատարանի որոշմամբ Մարինա Պողոսյանից կբռնագանձվի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար։