«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանային լարվածություն՝ Իրանի ու Աֆղանստանի միջև

23/04/2022

Աֆղանստանի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը երկու երկրների միջև սահմանային լարվածության առնչությամբ հայտարարել է.-«Թալիբների ներքին գործերի և պաշտպանության նախարարության հետ հեռախոսազրույցում, նշվել է, որ պետք է դադարեցնել աշխատանքները և հարցը կարգավորել երկու երկրի փաստաթղթերի արդիականացման և սահմանների գերագույն հանձնաժողովի շրջանակներում», գրում է parstoday.com-ը:

Աֆղանստանի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հասան Քազեմիե Ղոմին այսօր Դուղարունի սահմանային միջադեպի վերաբերյալ ասել է.«Այսօր թալիբները փորձել են առանց նախնական համաձայնեցման ճանապարհ կառուցել Դուղարուն սահմանային գոտում և խախտել սահմանը, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները կանխել են նրանց այդ քայլը»:

Քազեմի Ղոմին հավելել է.«Թալիբների Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հետ ունեցած հեռախոսազանգում ընդգծվել է, որ հարցը պետք է լուծել երկու երկրների փաստաթղթերի արդիականացման և սահմանային գերագույն անձնաժողովի շրջանակներում»։

Ականատեսների վկայությամբ՝ լարվածությունը ծագել է այն բանից հետո, երբ թալիբների սահմանային ուժերը ծրագրել են ճանապարհ կառուցել երկու երկրների սահմանային գոտում, ինչին հակադրվել են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները։

Իրանի այս քայլը հանդիպեց թալիբների ուժերի դիմադրությանը, և երկու կողմերը պատրաստվածության բերվեցին: