«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին է ներկայացրել «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը»

18/11/2024

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ, որը Բաքու է այցելել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանի շրջանակներում:

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ ինտենսիվ երկխոսության առկայությունը գոհունակություն է առաջացնում, խորհրդարանական դիվանագիտությունը, այդ թվում՝ այդ շրջանակներում փոխայցելությունները, կարեւոր են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման տեսանկյունից:

Ըստ ադբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը տեղեկություններ են տրամադրվել նաև ՛՛հայ-ադրբեջանական հակամարտության պատմության, հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ գործընթացի ընթացքի մասին՛՛:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: