«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհնար է ոչնչացնել Իրանի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծություններվ. Մոհամմադ Էսլամի

02/07/2025

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին իր թշնամիներին հիշեցրել է, որ երկրի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծությունների միջոցով անհնար է ոչնչացնել, հաղորդում է Tasnim-ը։

Չորեքշաբթի կառավարության շաբաթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մոհամմադ Էսլամին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանք համարելով հարված ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Ըստ նրա՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ աշխարհում տիրում է ջունգլիների օրենքը, և ոչ ոք չի կարող գոյատևել առանց ուժի, և Իրանի ժողովուրդը դա շատ լավ գիտակցել է։

Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարը շեշտել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը ռումբերով ոչնչացնելն անհնար է, քանի որ այն հայրենական արդյունաբերություն է և երկրում ներդրված տեխնոլոգիա։

Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը միշտ վճռականորեն կշարունակվի, հավելել է նա։