«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանից չի հեռանա՝ իր իսկ շահերից ելնելով

18/03/2023

Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանից չի հեռանա՝ իր իսկ շահերից ելնելով։ Սա պարզ իրողություն է, որը հասկանում են թե՛ Արևմուտքի պետությունները և ԱՄՆ-ն, թե՛ Ադրբեջանը։ Արևմուտքը ԼՂ հիմնախնդիրն օգտագործում է որպես պատրվակ հարավկովկասյան տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով, ինչը հակասում է ՌԴ-ի և Իրանի շահերին։

«Զորավար Սեպուհ» պատմավերլուծական կենտրոնում քննարկվել են ԼՂ հիմնահարցի և ՀՀ անվտանգային հիմնախնդրի վերաբերյալ թեմաները, որոնց շուրջ տեսակետ է հայտնել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: