«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռադայում գրանցվել է ռազմական դրության երկարաձգման մասին պետության ղեկավարի հրամանագիրը հաստատող օրինագիծը

06/02/2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես վկայում են Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները, երկուշաբթի Ռադայում գրանցվել է ռազմական դրության երկարաձգման մասին պետության ղեկավարի հրամանագիրը հաստատող օրինագիծը։
Ժամկետը, որով առաջարկվում է երկարաձգել ռազմական դրության ռեժիմը, չի նշվում։
Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին և մի քանի անգամ երկարացվել։ Նախորդ անգամ երկարաձգման ժամկետը 90 օր էր։