
Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձանագրել է հայ ռազմաբժիշկների կողմից ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ․
«Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, այլև քաղաքացիները, ովքեր իրենց դիմումներում հերոսական են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը:
Պատերազմական գործողությունների ժամանակ շատ դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից, որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին: Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։
Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրսական է և չի ճանաչում ազգություն:
Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաև տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը և նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին»:
Առաջարկվող Նորություններ
_1614361915.jpg )
Արշակյանը ներկայացրել է հայկական ար...
2021-02-26 21
Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բան...
2021-02-26 31
5 քաղաքացիներ ընդգրկվել են ԶՈՒ մարզ...
2021-02-26 28
ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐ...
2021-02-26 101
Երևանի երկնքում ռազմական ավիացիայի ...
2021-02-26 30
ՊՆ-ն՝ Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հ...
2021-02-26 25
ՌԴ ՊՆ. «Իսկանդեր» համալիրները չեն կ...
2021-02-25 47
Армения: зачем Пашинян пытается дис...
2021-02-25 91
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկ...
2021-02-24 57