«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Forbes-ի անդրադարձը Թուրքիայի նոր արտգործնախարարին

05/06/2023

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության օրը հրապարակվեց կառավարության նոր կազմը։ Հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության  պետի պաշտոնը: 

Ամերիկյան «Forbes» հանդեսի թղթակից Գունեյ Յըլդըզը, ադրադառնալով այդ նշանակմանը, ուշագրավ դիտարկումներ է արել իր հրապարակման մեջ:

Յըզլդըզը պատմում է, որ նախկինում զբաղեցրած այլ պաշտոնների բերումով ինքը շփումներ է ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայության ղեկավարների, որոնց այդ թվում նաև Ֆիդանի հետ: 

«Բոլոր այն անձինք, որոնց հետ զրուցել եմ, գիտակցում էին Ֆիդանի ինտելեկտուալ կարողությունները, ոմանք նույնիսկ նրան անվանում էին դոկտոր Ֆիդան»-, նշվում է հրապարակման մեջ և ընդգծվում, որ այս նշանակումը պայմանավորված է Ֆիդանի դրսևորած կարողություններով: 

Ֆիդանի նշանակումն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահն ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել ավելի փորձառու անձի, ով կղեկավարի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմի և Մերձավոր Արևելքում բարդ գործընթացների պայմաններում: 

https://www.ermenihaber.am/