Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել.
19/08/2022
Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք, գրում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։
Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։