«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայրենիքի փրկության շարժումը» շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ

02/03/2021

««Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:

Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:

Ելնելով վերոգրյալից՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»: