ՄԱՍ 3․ ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Սևրի պայմանագրի թեման միշտ մնում է հայ ժողովրդի համար արդիական։ Նրանով նախատեսած Հայասատանի սահմանների վերականգնման հնարավորության կամ անհնարինության հարցը կքննարկվի այնքան ժամանակ, քանի կա հայ ժողովուրդը։ Իսկ քանի որ , ինչպես ընդունված է ասել՝ հայ ժողուրդը միշտ գոյություն է ունենալու, ուրեմն այս թեման հավերժական է։ <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը, համաձայն իր որդեգրած ծրագրերի, մեր ընթերցողներին է մատուցում կեենտրոնի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի Սևրի պայմանագրի ձախողման պատճառների մասին վերլուծականը։ Այն ընթերցողների դատին է հանձնվում մաս - մաս;
Մաս 3. Հայաստանի Հանրապետությունն՝ ըստ Սևրի պայմանագրի։
Հայ-թուրքական դաշինքի հնարավորության հարցը
Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի մասին շատ է գրվել եւ խոսվել։ Մեր նպատակն այսօր այդ հարցին անդրադառնալն է՝ փոքր– ինչ այլ տեսանկյունից։
Իհարկե, սա շատ բարդ հարց է եւ ծավալուն ուսումնասիրության առարկա, բայց ավելորդ չենք համարում փոքր-ինչ անդրադառնալ դրան։
Թուրքիայի դեմ Հունաստանի տարած հաղթանակներից հետո (1920 թ. հունիս-հուլիս), 1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրում (Փարիզի մոտ) ստորագրվեց հաշտության պայմանագիր 1914-18 թթ. պատերազմում հաղթանակած տերությունների եւ սուլթանական կառավարության միջեւ։
Համաձայն այդ պայմանագրի՝ Արեւելյան Թրակիան եւ էդիրնեն, ինչպես նաեւ Իզմիրը պետք է անցնեին Հունաստանին, Մուսուլը՝ Անգլային, Իսկենդերունն ու սիրիական սահմանի երկայնքով ընկած լայն գոտին՝ Ֆրանսիային։ Նեղուցների գոտին առանձնանում էր որպես հատուկ շրջան՝ միջազգային կառավարման ներքո, Թուրքիայից ազատվում էր Քրդստանը, թուրքերի ձեռքում մնում էր Անկարայի եւ Սեվ Ծովի միջեւ ընկած ոչ մեծ տարածքը, իսկ Կ. Պոլիսը՝ պայմանականորեն։ Թուրքիան որպես հոգատարության ենթակա (մանդատային) պետություններ էր ճանաչում Սիրիան, Իրաքը, Պաղեստինը, Հեջազի Թագավորությունը, անգլիական հովանավորչությունը (պրոտեկտորատը) Եգիպտոսի նկատմամբ, ֆրանսիական հովանավորչությունը՝ Մարոկկոյի եւ Թունիսի նկատմամբ, հրաժարվում էր Լիբիայից եւ այլն:
Հայաստանին վերաբերվում էր Սեւրի պայմանագրի 3-րդ մասի 6-րդ բաժինը (88-93 հոդվածներ) ամբողջությամբ։
80 տարի է անցել այն պատմական պահից, երբ հաստավեցին հայոց պատմական իրավունքները իրենց վաղնջական տարածքների վրա, բայց, ավա՜ղ, Սեւրի պայմանադիրը մնաց սոսկ փաստաթուղթ։
Մենք ուզում ենք մեջբերել հատկապէս 89-րդ հոդվածը, ըստ որի՝ «Թուրքիան եւ Հայաստանը այլ եւ ուրիշ բարձր դաշնադիր կողմերը համաձայնւում են Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի իրավարար վճռին հանձնել սահմանի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայէթներում, եւ ընդունել նրա վճիռը, այլ եւ բոլոր այն միջոցները, որ կարող է նա հրահանգել Հայաստանի դէպի ծով ելք ունենալու եւ հիշեալ սահմանին կից օսմանեան որեւէ հոդի ցինաթավիման մասին» [1]։
Վիլսոնը Հայաստանի սահմաններր վճռեց 1920 թ. նոյեմբերի 22-ին, որով Հայաստանն ընդգրկում էր 161.330 քառ. կմ. տարածք: Բայց սյդ օրերին արդեն պարզ էր, որ դրանք իրականություն չէին դառնալու: «Սեվրի դաշնագրի ստորագրության առթիվ ժողովներ եւ հանդիպումներ տեղի ունեցան եւ Հայաստանում,- գրում է Ս. Վրացեանը ուր նույնպես, ճառեր ու բանաստեղծություններ արտասանուեցին եւ հայրենասիրական երգեր երգուեցին, բայց այնտեղ շուտով պիտի երգուէին եւ ուրիշ տեսակ երգեր»[2]:
«Ուրիշ տեսակ երգեր» իրապես երգվեցին, բայց արդյո՞ք տարբեր ելք գտնելու հնարավորություն չկար:
1920 թ. փետրվարի 6-ին, Փարիզ Ավ. Ահարոնյանին ուղարկած մի նամակում, Հայաստանի ներքին եւ արտաքին իրավիճակը ներկայացնելուց հետո, Ալ. Խատիսյանը հետեւյալն է գրում, որը հարկ ենք համարում ամբողջությամբ մեջբերել' որպես հիմք մեր եզրակացությունների համար.
«Եվ եթէ այսօր մեր քննադատները կըմեղադրեն Հայաստանի այն ժամանակուայ ղեկավարներր եւ քաղաքական գործիչները, այն բանի մէջ, որ անոնք չկրցան պահել Հայաստանի անկախությունը, թող աչքի առջեւ բերեն այն առարկայական պայմանները, որոնց մէջ կը գտնուէր Հայաստանի պետական կյանքը: Միակ հարցը, որ ես բացորոշ կերպով կր դնեմ իմ առջեւ, այս է - հնարավո՞ր էր արդյոք քեմալականներուն եւ բոլշեւիկներու հետ համաձայնություն մր, որ ապահովէր Հայաստանի անվրդով գոյությունը, իբրեւ անկախ եւ ռամկավար պետություն, կարելի՞ էր արդեօք ընտրել այդ ուժերէն մէկր' մյուսը յետ մղելու համար: Ես կր կարծեմ, որ Շանթի պատուիրակութեան Մոսկուան ուղարկուիլր եւ հետագայ բանակցությունների Լեգրանի հետ Թիֆլիսի ու Երեւանի մէջ տուին այն բոլորը, ինչ որ կարելի էր ստանալ բոլշեւիկներէն: Բայց չէ՞ որ այդ բոլորը ցնորքներ են, որոնք բոլշեւիկներու մտայնութեան հետ շփվելուն պէս օղը կը ցնդէին, անոնք պատրաստ են իրենց գաղափարի հաղթանակի համար զոհել դասակարգ ու ժողովուրդ, ինչպէս այդ մասին պարզ կր հայտարարէին խոսակցություններու ժամանակ, այլեւ դէպքերու մէջ, երբ կարիք չկար քաղաքականության ընել եւ փրկիչներու դեր խաղալ:
Միամիտները միայն չեն հասկանար այդ մինչեւ այսօր ալ: Վրաստանի օրինակը' ատոր ապացոյց: Եթէ դեռ Ադրբեջանի մէջ կային բոլշեւիկեան օրիանտասիոնի տեսաբաններ, ինչպէս Հաջինսկի կամ տոքտոր Կարաբեդովը, որոնք տարուած էին բոլշեւիկ-քեմալական համերաշխությամբ, չէ՞ որ Վրաստանը, որ ունէր ստորագրուած դաշնագիր, ուղղակի ուժով գրավուեցավ եւ ենթարկուեցավ խորհրդայնացման: Իսկ համաձայնությունր քէմալականներու հետ: Մենք շատ ենք խօսած անոնց մտայնութեան մասին, անոնք կ՚ընդունէին Հայաստանը, թույլ, նիհար, 20-30.000 քառակուսի քիլոմետր սահմաններով, առանց նավահանգիստի, չորս կողմէն սեղմուած: Բայց այնուամենայնիվ, հէնց ժամանակ շահելու համար եւ հնարավոր դա սովորությունն հրու տեսակէտէն' թուրք գործիչներու հետ խօսակցությունները իր ժամանակին կրնային օգտակար ըլլալ, եւ այդպիսի խօսակցությունների համար ոչ բոլոր հնարավորություննհրը օգտագործուեցան[3]:
Այս ընդարձակ մեջբերումը հիմքեր է տալիս հետեւյալ եզրակացությունների համար․
Առաջին. Այն տեսակետները, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության ղեկավարները, տարվելով Դաշնակիցներով` անտեսեցին Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների ստեղծման անհրաժեշտությունը, չի համապատասխանում իրականությանր. թե´ Շանթի պատվիրակության եւ թե´ Լեգրանի հետ անպտուղ բանակցությունները մեկ բանի ապացույցն էին` Հայաստանի անկախությանը վերջ պետք է տրվեր:
Երկրորդ․ Հայաստանի Հանրապետության ղեկավարները չեն կարեւորել քեմալական Թուրքիայի հետ բանակցությունների եւ դաշինքի հարցը, որը հետագայում լուրջ մտորումների տեղիք է տվել:
Դիմելով փաստերին` փորձենք ապացուցել, որ այս երկու հարցում էլ Ալ. Խատիսյանը ճիշտ է:
Նախ` 1920 թ. հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Այն, որ հայ քաղաքական գործիչները եւ պետական դեմքերը փորձել են Ռուսաստանի հետ լեզու գտնել, բայց այն իրական չի դարձել նրա մեղքով, անհերքելի է: Նոյնիսկ կարող է տարօրինակ թվալ, որ Սեւրի պայմանագրի ստորագրման օրը, 1920 թ. օգոստոսի 10-ին, Ա. Ջամալյանը եւ Ա. Բաբալյանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին Լեգրանի հետ: Այդ համաձայնագրով' Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը վերջ պետք է գտներ: Հայկական զորքերը պետք է գրավեին Շահթախտ-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեգ գիծը եւ, ապա, Քյուկիից հյուսիս եւ Բազարչայից արեւելք անցնող գիծը, իսկ Ղազախի շրջանում` այն գիծը, որ բռնում էին հուլիսի 30-ին: Խորհրդային զորքերը գրավելու էին Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջեւան շրջանները: Այս բոլորը, իհարկե, վերջնական չէին, եւ հարցերը ամբողջական լուծում էին ստանալու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնագրով[4]:
Օգոստոսի 10-ի համաձայնագրի կնքումը երկու բան էր նշանակում, նախ' նույն Սեվրի պայմանագրի կնքման օրը կնքվում էր մի համաձայնագիր, որն ինքնին կասկածելի էր դարձնում այդ պայմանադիրը, քանզի նախատեսում էր ռուսական զորքերի կողմից գրավումը այն տարածքների, որոնք Հայաստանի Հանրապետության մասն էին համարվում: Երկրորդ` Հայաստանի Հանրապետության ղեկավարները ամեն կերպ ձգտում են Ռուսաստանի հետ լեզու գտնել' անկախության ապահովման եւ նոր ողբերգությունների կանխման նպատակով: Բայց թե' այս եւ թ֊ե’ հետագա բանակցություններր ցույց տվեցին, որ ռուսական կողմը եղավ դավադիր եւ երկդիմի' երկու ճակատով կռվելու փաստի առաջ կանգնեցնելով Հայաստանի մանուկ հանրապետությանը;
Այժմ փոքր-ինչ այն հարցի մասին, թէ արդյո՞ք հնարավոր էր Սեւրի դաշնագրով չտարվելով' 1920 թ. ամռանը լեզու գտնել Մ. Քեմալի հետ:
Հարկ ենք համարում հենց սկզբից շեշտել, որ այս հարցին դրական պատասխանելու փորձը դժգոհությունների տեղիք է տալիս, եւ դա ունի հասկանալի պատճառներ: Բայց այստեղ կարեւորն այնքան այն չպետք է լիներ, թե ինչպե՞ս կարող էինք բանակցել մեր ողբերգությունների հեղինակի հետ (Լ. Շանթն այս պատճառաբանությամբ մերժեց Մոսկվայում թուրքերի հետ բանակցելու առաջարկը), այլ այն, որ եղածը պատկանում է անցյալին, եւ մեր գոյատեւման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը չպետք է բացառի նույնիսկ մեր ամենաոխերիմ թշնամու հետ հաշտություն ստեղծելու փորձը: Չէ՞ որ Ռուսաստանը դաշնակցել էր դարավոր թշնամու' Թուրքիայի հետ:
Հետաքրքիր է, որ այս առումով անտեսվում են Ալ. Խատիսյանի եւ մյուս մեծերի պատմական հիմք ունեցող եզրակացությունները:
Մենք փորձեցինք ապացուցել, որ Սեվրի պայմանագրի ձախողման հիմքերը տակավին դրվել էին նրա կնքումիդ առաջ, եւ դա արդեն գիտեին Դաշնակիցներդ Ուրեմն' ինչո՞ւ չփորձել բանակցել Մ. Քեմալի հետ եւ փոխարենը անընդհատ պահանջել Սեվրը' Դաշնակիցների հակասությունների ոլորտում: Ընղունենք, որ հիրավի Քեմալը խաբում էր, բայց չէ՞ որ առանց այդ բանակցությունների էլ Հայաստանի անկախությունը ողբերգական ավարտ ունեցավ։ Քեմալի հետ հաշտությունը կարող էր հնարավոր դառնալ 1920 թ. հունիս-հուլիսին, երբ նրա դրությունն աղետալի էր, քանզի պարտություն էր կրում հունական բանակից եւ դաշնակիցներից։ Հետաքրքիր է, որ նման խորհուրդ Ալ. Խատիսյանին տվել են եւ´ Հարբորտը, եւ´ ամերիկյան դերծովակալ Բրիստոլը։
Մասնավորապես՝ Բրիստոլի հետ Ալ. Խատիսյանի հանդիպումներում նրան ասվածների մեջբերումները չափազանց հետաքրքիր են՝ անհրաժեշտ եզրակացություններ կատարելու համար։ Ալ. Խատիսյանը Բրիստոին առաջին անգամ, իր ուղեւորությունների ճանապարհին, Կ.Պոլսում հանդիպում է 1920 թ. հուլիսին՝ հայոց բուռն ոգեւորությունների եւ Դաշնակիցների հանդեպ հույսերի իրենց բարձունքում գտնվելու շրջանում։ Երբ Ալ. Խատիսյանր Բրիստոլին «յոյս յայտնեց» «Ամերիկայի օգնութեան վրայ Հայաստանի քաղաքական կազմակերպութեան համար, հիշատակելով այդ առթիվ նախագահ Ուիլսոնի խոստումը, ծովակալ Բրիստոլն անմիջապես հայտարարեց հետեւյալը ․«Ուիլսոնը բոլորովին չարտայայտէր իր ժողովուրդի կարծիքը, ան կ´ըսէ այն, ինչ որ բոլորովին, չի համապատասխաներ ամերիկացիներու շահերուն ու տեսակէտներուն։ Դուք այդ մասին պատրանքներ պէտք չէ ունենաք (ընդգծումը` Ալ. Խատիսեանի - Ա.Ն.)[5]։
Ալ. Խատիսյանի զարմանքի վրա Բրիստոլը պատասխանում է. «Ամերիկայի ժողովուրդը առաջիկա ընտրություններուն ցույց կտա իր կամքը եւ այդ կամքը հայտնապէս կ´ըլլայ ոչ յօգուտ Ուիլսոնի գաղափարներուն եւ, այդ պատճառով, հայերը պէտք է իրենք փնտրեն թուրքերու հետ մերձեցման ճանապարհներ»։ Այնուհետեւ Բրիստոլը ասում է, թե «առհասարակ ինք իր պարտքը կը համարէ նախազգուշացնել հայ քաղաքական գործիչները, որ իրենք Թուրքիայի հետ փնտրեն մերձեցում՝ իրենց պահանջները հասցնելով նվազագոյնի, հակառակ պարագային նրանց կըսպասէ ծանր ապագայ»։
Երկրորդ անգամ Ալ. Խատիսյանը Բրիստոլին հանդիպում է 1920 թ. սեպտեմբերին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր։
«Այցելեցի ծովակալ Բրիստոլին - գրում է նա, - որ արդէն տեղեկութիւն ունէր, թէ թուրքերը հարձակվել են Հայաստանի վրա: Եվ երբ խնդրեցի իր միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ան հիշեցուց մեր ամառուայ զրոյցի մասին Թուրքիոյ վերբերմամբ եւ ըսաւ. «Հիմա արդէն ուշ է»[ 7]:
Երրորդ հանդիպման ժամանակ, 1921 թ. ւիետրվարի 21-ին, Բրիստոլը նրան ասում է, թե «չէ կամենար մարգարէ ըլլալ` գուշակելով հայերու համար անախորժ բաներ, բայց դժբախտաբար, ամէն ինչ կատարուեցավ, ինչպէս որ ինքը ըսած էր. «Դուք տուժեցիք, ըսավ, Եվրոպան ու Ամերիկան իրենց տեղէն չշարժեցան: Այժմ թուրքերր արդէն ոչ ոքէ եւ ոչինչ չեն լսեր եւ կկարծեն, որ իրենք բոլորէն ուժեղ են աշխարհի երեսին[8]:
Այս բոլորից անհրաժեշտ եզրակացությունները հետեւյալն են.
Առաջին. Դաշնակիցների ներկայացուցիչներն իրենք իսկ հասկացնում էին, որ Սեւրի պայմանագրով նախատեսված վիլսոնյան սահմանները չեն իրականանալու եւ իրենց հանդեպ տածված հույսերը խաբուսիկ են:
Երկրորդ. Հայաստանի Հանրապետության համար ավելի կարեւոր եւ կենսական էր, թեկուզ եւ նվազագույն սահմաններով, Թուրքիայի հետ հաշտությունը, քան թե Սեւրի Դաշնագրով տարվելով` Դաշնակիցների օգնությանն հույս կապելը:
Երրորդ. Հայ ժողովուրդը մեծ տերություններից վերստին խաբվում էր եւ վիլսոնյան սահմանները պահանջելով` կորցնում էր նաեւ Արեւելյան Հայաստանի կարեւոր մասը:
Հնարավո՞ր էր արդյոք իրականացնել Բրիստոլի կամ Հարբորտի խորհուրդը:
Անշուշտ, դա հնարավոր էր, մասնավորապես 1920 թ. ամռանը, բայց այդ առումով հայոց մեջ չէր հասունացել հոգեբանական պահը: Այդ խոստովանում է Ալ. Խատիսյանը` գրելով, որ «Հոգեբանական վայրկյանը թուրք կառավարության հետ խոսելու համար հայ ժողովրդի տեսակետէն միանգամայն աննպաստ էր. թուրքերր կը թվեին բոլորովին ընկճված, Փարիզի Վեհաժողովը ամենազոր, իսկ մեր հարցը` լավագույն ուղիի վրա: Տիրող կարծիքն այն էր, թէ թուրքերի հետ խոսելիք չկա»: Այս բոլորով հանդերձ Ալ. Խատիսյանը հանդիպում է ունենում ներքին գործոց նախարար Րեշատ փաշայի հետ, «բոլորովին գաղտնի եւ չէզոք հողի վրայ»: «Րեշատ փաշային ես պարզեցի մեր բաղձանքները - գրում է նա,- բացատրեցի, որքան ցանկալի է փոխադարձ համաձայնության միջոցով որոշել միացյալ Հայաստանի սահմանները` մտցնելով հայկական հողամասերի մէջ վեց վիլայէթներու կարեւոր մասը, նավահանգիստը եւ այսպիսով լուծել մեր դարավոր վէճը:
«Մեր առաջին տեսակցության միջոցին Րեշատը ավելի կլսեր: Երկրորդ անգամ ան, ըստ երեւոյթին իր րնկերներ հետ խորհրդակցություն ունենա հետո, ավելի գործոն էր կարծիքները արտայայտելու մէջ, թեւ ընդհանրապէս սաստիկ վերապահ էր: Ան թուղթի վրայ գծեց Հայաստանի հնարավոր սահմանները' մտցնելով Հայաստանի հողերի մեջ ամբողջ ռուսական Հայաստանը, Ալաշկերտի եւ Բասէնի հովիտները եւ իբրեւ նավահանգիստ` Րիզէն: Այդպիսով` Վանը, Մուշը, էրզըրումը եւ Տրապիզոնը կ’անցնեին Թուրքիային» 9:
Անշուշտ, հնարավոր են առարկությունները, որ հայերին կարող էին խաբել, բայց այդտեղ կարեւորն այն է, որ հայերը թուրքերի հետ չբանակցելով էլ կորցրին եւ հնարավոր է ավելի շատ, քան եթե բանակցեին: Բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ քեմալականների հետ բանակցությունները ոչինչ չէին կարող տալ, կարելի է հարց տալ, թե 1920 թ. ամռանը (հունիս- հուլիսին), երբ Քեմալը նեղ դրության մեջ էր, հայոց հետ դաշինքը գոնե չէ՞ր փրկի Արեւմտյան Հայաստանի մի մասը եւ չէ՞ր կասեցնի պատերազմ Հայաստանի Հանրապետության հետ: Այս հարցին ոչ մեկը չի կարող վերջնական ժխտողական պատասխան տալ: Հակառակը հանգեցրեց նրան, որ Թուրքիան Հայաստանը համարեց Անտանտի դաշնակից եւ Ռուսաստանի օգնությամբ ուժեղանալով` ստիպեց Դաշնակիցներին թեքվել իր կողմը` ի վնաս Ռուսաստանի, իսկ Հայաստանը, մեկուսանալով ու մնալով Դաշնակիցներ – Ռուսաստան - Թուրքիա օղակի մեջ, ահավոր պարտություն կրեց եւ մասնատվեց: Եվ Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրա:
Իսկ ի՞նչ արեցին Դաշնակիցները: Նրանք դարձյալ հանուն իրենց քաղաքական շահերի` զոհաբերեցին Հայաստանը: Ականատեսը լինելով Թուրքիայի վերածննդի' նրանք գերադասելի համարեցին նրա հետ կարեւորագույն հարցերում լեզու գտնելը` ի վնաս Ռուսաստանի, քան թե, բնականաբար, Հայկական Հարցի լուծումը: 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով` Անդրկովկասից Թուրքիային տրվեց շուրջ 26 հազար քառ.կմ. տարածք, որից 24 հազար քառ.կմ` Հայաստանի Հանրապետությունից: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց քեմալականների դեմ պայքարից եւ իր զորքերը քաշեց Կիլիկիայից։ Անգլիան մինչ այդ հայտարարել էր, որ «իր նավերը չեն կարող բարձրանալ Արարատը»։
Հիրավի, ճիշտ էր ասել Բրիստոլը 1921 թ. փետրվարի 21-ին Ալ. Խատիսյանին, թե «Այժմ թուրքերը արդեն ոչ ոքի եւ ոչինչ չեն լսել եւ կը կարծեն, որ իրենք բոլորն են ուժեղ են աշխարհի երեսին»։
Սա հատկապէս երեւաց Լոզանի խորհրդաժողովում, ուր Դաշնակիցները փաստորեն չեղյալ հայտարարեցին Սեւրը, եւ փայլուն կերպով օգտագործելով նրանց հակասությունները Ռուսաստանի հետ՝ Թուրքիան չեղյալ համարեց նեղուցների վերաբերյալ ռուսական նախագիծը, որը նախատեսում էր Թուրքիայի իրավունքը՝ ամրապնղելու նեղուցները, ինչպես նաեւ արգելելու օտարերկրյա ռազմանավերի անցնելու նեղուցներով թե´ խաղար եւ թե´ պատերազմի պահերին։ Ընղունվեց անգլիական նախագիծը, որը նախատեսում էր բոլոր երկրների առեւտրական եւ ռազմական նավերի ազատ անցումը խաղաղ եւ պատերազմի ժամանակ։ Այս զիջմանր գնալով՝ Թուրքիան Անտանտի տերություններից զիջումներ կորզեց այլ, այդ թվում՝ Հայկական եւ Հունական հարցերում։
Ընդհանրացնելով՝ նշենք, որ, այսպիսով, Սեւրի պայմանագիրը չիրականացվեց հետեւյալ պատճառներով.
Առաջին. Թուրքիայում սկսվեց ազգայնական շարժում՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որը Դաշնակիցների հակասություններից օգտվելով, կարողացավ կարճ ժամանակում միավորել այն։
Երկրորդ. Ընդդեմ Դաշնակիցների ռուսական նպատակները հիմք հանդիսացան ռուս-թուրքական կամ բոլշեւիկ-քեմալական դաշինքի համար, որը խառնեց Դաշնակիցների ծրագրերը եւ մղեց նրանց նոր Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացմանը։
Երրորդ. Տվյալ իրավիճակում Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում էր «համաշխարհային հեղափոխության» գաղափարով տարածքների նվաճումը, քան թե իր երեկվա գրավյալ տարածքների անկախ պետականությունների հանդուրժումը։
1 Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետություն, Բէյրութ, 1958, էջ 440։
2 Նույն տեղում, էջ 441:
3 Ալեքսանդր Խատիսեան, նշվ. աշխատութունը, էջ 203-204:
4 Սիմոն Վրացեան, նշված աշխատութունը, Էջ 457:
5Ալեքսանդր Խատիսեան, նշվ. աշխ., էջ 230։
6 Նույն տեղում, էջ 230-231։
7 Ալեքսանդր Խատիսեան, նշվ. աշխ., էջ 246
8Նույն տեղում, էջ 335: